«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը ստացած վնասվածքի պատճառով դուրս է մնացել անորոշ ժամկետով։ Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Հոֆենհայմի»(3։2) հետ խաղում։ Հոլանդը այդ խաղում վնասվածքի պատճառով փոխարինվել էր 63-րդ րոպեին։ Ինչպես հայտնում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը, Հոլանդը մկանային ցավեր ունեի, որը պահանջում է համապատասխան բուժում, ինչպես նաև կարիք կա, որ նա մոտակա օրերիին ավելի մանրակրկիտ հետազոտությունների ենթարկվի։ Այս մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը «Բորուսիայի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։