Ռեկորդային պայմանագիր. «Բարսելոնան» տարեկան կստանա 80 միլիոն եվրո

Ընթացիկ մրցաշրջանի վերջում ավարտվում են «Բարսելոնայի» հովանավորչական պայմանագրերի ժամկետները  Rakuten և Beko ընկերությունների հետ։ Սակայն կատալոնացիները ունեն մի քանի առաջարկ, որոնցից մեկը կլինի ֆուտբոլային ամենախոշորը ֆուտբոլային ինդուստրիայում (տարեկան «Բարսելոնան» կստանա 80 միլիոն եվրո)։ Նրանք հանդիպել են Tencent, VeganNation եւ crypto.com-ի ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում հայտնի կդառնա «Բարսելոնայի» գլխավոր հովանավորի անունը: