Ռոնալդուի աշխատավարձը կկրճատվի, եթե «Մանչեսթր Յունայթեդը» չհայտնվի ԱՊԼ-ի առաջին քառյակում

«Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարող է կորցնել  աշխատավարձի մի մասը։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, 36-ամյա պորտուգալացու աշխատավարձը հնարավոր է նվազի 25 %-ով,  եթե  «Մանչեսթր Յունայթեդը» 2021-2022թթ․ մրցաշրջանի արդյունքում չլինի ԱՊԼ-ի առաջին քառյակում։ Այժմ Ռոնալդուն շաբաթական ստանում է 458 հազ․ եվրո, իսկ աշխատավարձի կրճատման դեպքում կստանա 345 հազ․ եվրո։ Տեղեկացնենք, որ Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթր Յունայթեդի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ ԱՊԼ-ում այժմ «Մանչեսթր Յունայթեդը» ընթանում է 4-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Մանչեսթր Յունայթեդից»։