Առնվազն 7 մարդ է մահացել Կամերուն-Կոմորներ խաղից առաջ հրմշտոցի հետևանքով

Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Կամերունի և Կոմորյան կղզիների հավաքականների հանդիպումից առաջ (2:1) մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել։

Երկրպագուների ամբոխը փորձել է մտնել մարզադաշտ, անվտանգության աշխատակիցները չեն կարողացել զսպել երկրպագուներին ու կարգուկանոն հաստատել։ Միջադեպի ժամանակ որոշ մարդիկ ընկել են, ոմանք էլ քայլել ընկածների վրայով։ Մի քանի մարդ կորցրել է գիտակցությունը, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

LSI Africa-ի տվյալներով՝ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։