Կամերունը 1/8 եզրափակչում հաղթեց առանց դարպասապահի խաղացող կոմորացիներին (VIDEO)

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղում Կամերունի հավաքականը հաղթեց Կոմորյան կղզիներին։ Հանդիպումն անցկացվել է Յաունդեում՝ Պաուլա Բիյա մարզադաշտում և ավարտվել 2։1 հաշվով՝ հօգուտ կամերունցիների։

Արդեն 7-րդ րոպեին նոմինալ հյուրերը մնացին 10 հոգով՝ կարմիր քարտ ստացավ կիսապաշտպան Նաջիմ Աբդուն։ 29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կամերունցի հարձակվող Կարլ Տոկո Եկամբին, իսկ 70-րդ րոպեին Վենսան Աբուբաքարը կրկնապատկեց մրցաշարի տանտերերի առավելությունը։ Վերջում տուգանայինից գեղեցիլ գոլով աչքի ընկավ Կոմորյան կղզիների կիսապաշտպան Յուսուֆ Մ’Չանգաման։

Նշենք, որ Կոմորյան կղզիների դարպասներին կազմի հետ կապված խնդիրների պատճառով կանգնած էր ձախ  պաշտպան Չակեր Ալխադուրը:

Կամերունի հավաքականը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Գամբիայի ընտրանու հետ։