Ինչ է լինում, երբ հրաժարվում ես 180 միլիոնից. բացատրում է Արսեն Վենգերը

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը «Canal + France» հեռուստաընկերության եթերում վերլուծել է Մբապեի անվան շուրջ ստեղծված իրավիճակը և կարծում է, որ «Պարի Սեն Ժերմենը» շանսեր չունի։ Ֆրանսիացիների ճամբարից պնդում էին, որ բանակցություններ են սկսել Մբապեի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հետ կապված։ Խաղացողի տրանսֆերին հավակնում է Մադրիդի «Ռեալը», ֆուտբոլիստը դեմ չէ միջավայրի փոփոխությանը: Այս ֆոնին «Փարիզի» շեյխերը փորձում են ամեն կերպ Կիլիանին պահել թիմում գոնե մեկ մրցաշրջանով։ Վենգերը բացատրել է, թե ինչու է ֆրանսիական ակումբը պարտվում Մբապեի տրանսֆերի համար պայքարում։

«Փարիզյան ակումբը մերժեց «Մադրիդի» 180 միլիոն եվրոյանոց առաջարկը: Նրանք մտածում էին, որ կարող են Կիլիանին պահել թիմում և դրա համար լրացուցիչ շարժառիթ կհանդիսանար նաև Լիոնել Մեսսին»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:

Ըստ Վենգեի՝ ճիշտ կլիներ վերցնել այդ գումարը, որը նույնիսկ «Պարի Սեն ժերմենի» դեպքում համարվում է ահռելի գումար, իսկ հիմա ժամանակը շատ քիչ է ու Մբապեն ամռանը կարող է պայամանգիր կնքել ցանկացած թիմի հետ ու խառնել շեյխերի խաղաքարտերը: