Պաշտպանը՝ դարպասապահ. Կոմորյան կղզիների ֆուտբոլիստի ֆանտաստիկ կրկնակի սեյվը (VIDEO)

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Կամերունի դեմ խաղում Կոմորյան կղզիների դարպասապահի դիրքում խաղում է թիմի պաշտպան Շաքեր Ալ-Խադուրը:

Երկրորդ խաղակեսում դարպասապահ դարձած պաշտպանը մեկ գրոհի ընթացքում երկու անգամ փրկել է իր թիմին՝ հետ մղելով մոտ տարածությունից երկու դժվարին հարվածները։

Ավելի վաղ Կոմորյան կղզիների երկու դարպասապահներ Ալի Ահամադան և Մոյադ Օուսեյնին կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել։ Գանայի դեմ խմբային փուլի խաղում վնասվածք է ստացել հիմնական դարպասապահ Սալիմ Բեն Բուանան։