«Դուք չեք տեսնի, ինչպես է Մանեն լվանում իր անդրավարտիքը». Մալավիի գլխավոր մարզիչ

Մալավիի գլխավոր մարզիչ Մարիո Մարինիկան դժգոհել է Աֆրիկայի գավաթի խաղարկությունում իր թիմի ապրելու պայմաններից և կազմակերպիչներին մեղադրել խտրականության մեջ։

Մասնագետն ասել է, որ իր թիմի խաղացողներին ստիպում են լվանալ իրենց համազգեստը, իսկ Բաֆուսամի հյուրանոցը նրանց չի ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։

«Դուք չեք տեսնի, որ Սադիո Մանեն լվանում է իր անդրավարտիքը  դրանք կախում թփի վրա, որպեսզի չորանա: Նույն խնդիրն ունի Գամբիան։ Կան տարբեր չափանիշներ, թիմերի հետ այլ կերպ են վերաբերվում։

Մենք խոսում ենք ներառականության մասին, ուզում ենք, որ փոքր թիմերը ֆանտաստիկ բաներ անեն, բայց երբ խոսքը գնում է մրցաշարի հետագա փուլերի մասին, բոլորը պատկերացնում են, օրինակ, Սենեգալ-Մարոկկո հանդիպումը, և ոչ թե Մալավի-Կաբո Վերդե:

Դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք. ինչո՞ւ է դա տեղի ունենում միայն փոքր թիմերի հետ: Ես խնդրեցի իմ գործընկերներին և թիմի ղեկավարներին պաշտոնական բողոք ներկայացնել: Ես բողոքեցի հյուրանոցի մենեջերներին, երեք օր սպասեցինք, որ ամեն ինչ կարգավորվի»,- ասաց մարզիչը։