Բլատերը հայտարարելուց հետո փոշմանել է. Քաթարը փոքր է Մունդիալի համար

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մասին և կիսվել իր ափսոսանքով մրցաշարի անցկացման վայրի վերաբերյալ։

«Ես փոշմանեցի, երբ հայտարարեցի, հետո հասկացանք, որ հեշտ չի լինելու։ Պետք էր ավելի լավ կարդալ հատուկ հանձնաժողովի զեկույցը։ Այնտեղ ասվում էր, որ մենք չենք կարող խաղալ Քաթարում կլիմայի պատճառով և քանի որ երկիրը փոքր է: 32 հավաքական փոքր երկրում դժվար է: Ես հասկանում էի, որ սա վատ որոշում է, բայց ես պարտավորված էի անել դա:

Մենք աշխատում էինք աշխարհի առաջնության նախապատրաստական ​​աշխատանքների վրա, և ամեն օր բողոքներ էին լինում, որոնք վկայում էին այն մասին, որ աշխատողները վատ վերաբերմունքի են արժանանում:

Մենք կարող էինք չեղարկել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը, բայց ես հատուկ պատճառներ չունեի մրցաշարը երկրից դուրս բերելու համար»,- ասել է Բլատերը։