Ռանիերին հեռացվեց աշխատանքից. Թիմը երկրորդն է վերջից

«Ուոթֆորդը» հայտարարել է գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հեռացման մասին։

«Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտին դեռևս շատ ժամանակ կա, նոր մարզչիչն իր տրամադրության տակ բավական ժամանակ կունենա տաղանդավոր թիմի հետ աշխատելու համար և հասնելու՝ ԱՊԼ-ում տեղը պահպանելու անմիջական նպատակին»,- փոխանցում է թիմի պաշտոնական կայքը:

Ռանիերին «Ուոթֆորդը» գլխավորել է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այս ընթացքում թիմը բոլոր մրցաշարերում անց է կացրել 14 հանդիպում, որոնցում կրել է 11 պարտություն, երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի: Այժմ թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է՝ անցկացրած 20 խաղում 14 միավորով։