«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Չելսիին» ու բարձրացավ երրորդ հորիզոնական (VIDEO)

Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Չելսիին»՝ 4։1։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Կազեմիրոն։ Առաջին խաղակեսի վերջնամասում Մարսիալը կրկնապատկեց մանկունիանցիների առավելությունը, իսկ 73-ին Ֆերնանդեշը 11-մետրանոցից հաշիվը դարձրեց խոշոր։ Հինգ րոպե անց Ռեշֆորդը խփեց տանտերերի չորրորդ գոլը։ 89-րդ րոպեին Ֆելիքսը խփեց իր թիմի միակ գոլը:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 72 միավոր և բարձրացավ առաջնության երրորդ տեղ՝ անցնելով «Նյուքասլից» (70 միավոր):