«Վալենսիայի» պաշտպանը հրաժարվել է մասնակցել ռասիզմի դեմ ակցիային

«Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դյակաբին չի մասնակցել ռասիզմի դեմ ակցիային Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ հանդիպմանը (0:1):

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական վիրավորանքի ևս մեկ դեպքից հետո 35-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (0:1), մրցաշարի ղեկավարությունը և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ ակցիա են նախաձեռնել ռասիզմի դեմ:

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի հանդիպումներից առաջ ֆուտբոլիստներն ու մրցավարները համատեղ լուսանկար են անում «Ռասիստներ, հեռացե՛ք ֆուտբոլից» գրությամբ պաստառով։