Այս պահին ընթանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։ Թիմերը խաղում են Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում (Անգլիա):
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին լուրջ վնասվածք է ստացել հանդիպման 27 րոպեին՝ «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբայի հետ բախվելուց հետո։ Բժիշկները նրան առաջին օգնություն են ցույց տվել, նա արցունքն աչքերին պատգարակով լքել է դաշտը։