«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն արձագանքել է իր ապագայի մասին լուրերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը ցանկանում է հեռանալ կատալոնական թիմից։
«Որպեսզի 100%-ով պարզ լինեմ, ես երբեք չեմ ցանկացել հեռանալ «Բարսելոնայից» և մտադիր չեմ հեռանալ ակումբից։ Ես ոչ մի տեղ չեմ գնա», — գրել է ֆրանսիացին Twitter-ի իր էջում։