Մոուրինյուն վստահ չէ Դիբալայի մասնակցությանը Եվրոպայի լիգայի եզրափակչում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոըն վստահ չէ, որ հարձակվող Պաուլո Դիբալան կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակիչում։

«Չեմ կարծում, որ նա կարող է խաղալ: Կարծում եմ՝ Պաուլոյի համար սա կլինի մրցաշրջանի վերջին խաղը, չնայած մենք դեռ խաղ ունենք «Սպեցիայի» հետ։ Եթե ​​նա կարողանա լինել պահեստայինների նստարանին և խաղալ 15-20 րոպե, ես արդեն երջանիկ կլինեմ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում One Football-ը։

Այս մրցաշրջանում 29-ամյա արգենտինացին Ա Սերիայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: