«Ես 4 տարի անցկացրել եմ բանտում, ինձ ոչ ոք չէր հավատում». Ումտիտին՝ «Բարսայի» մասին

Սամուել Ումտիտին «Բարսելոնայում» խաղալը համեմատել է բանտի հետ: Պաշտպանը կատալոնական ակումբին միացել է 2016 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանը նա անցկացնում է «Լեչեում»՝ վարձավճարով:

«Ինձ ընդամենը պետք էր զգալ, որ ինձ գնահատում են, որ օգտակար եմ և հարգված եմ։ Կատալոնիայում ես չորս տարի անցկացրել եմ բանտում՝ ոչ միայն սպորտային, այլ նաև առօրյա կյանքում։ Սկզբում՝ Իսպանիա տեղափոխվելուց հետո, ինձ գնահատված զգացի և լավ մակարդակով խաղացի։ Հետո սկսեցի անվստահություն զգալ, ինձ վատ էի զգում, ու հասկացա, որ ինձ այլեւս ոչ ոք չի հավատում։

«Լեչեն» մարտահրավեր էր ինձ համար։ Ես լավ գիտեմ, որ այստեղ անկումից փրկվելը հավասարազոր չէ առաջնությունում հաղթելուն: Սալենտոյում ես նորից սկսեցի ժպտալ, և ես շնորհակալ եմ ակումբին դրա համար։

Հիմա մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես խուսափել լիգայից դուրս մնալուց։ Որոշ ժամանակ առաջ, սակայն, իմ ընկեր Լակազետը եկավ ինձ այցելելու: Մենք մտածեցինք, որ լավ կլինի մի փոքր ավելի միասին խաղալ, մինչև թոշակի անցնելը»,- ասել է Ումտիտին Canal+-ին տված հարցազրույցում: