Անհայտ անձինք մտել են Կլյուվերտի տուն և ծեծել ֆուտբոլիստի ընկերուհուն

Անհայտ անձինք թալանել են Ջասթին Կլյուվերտի տունը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Մի քանի տղամարդ ներխուժել են «Վալենսիայի» կիսապաշտպանի տուն, ծեծի ենթարկել նրա ընկերուհուն և գողացել մոտ 200 հազար եվրո ընդհանուր արժողությամբ զարդեր ու ժամացույցներ։

Կողոպուտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կլյուվերտի ընկերուհին շան հետ վերադառնում էր զբոսանքից։ Հարձակվողները ծեծել են աղջկան թանկարժեք իրերը գտնելու նպատակով: Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տևել է ոչ ավելի, քան հինգ րոպե։