«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» հրապարակել են իրենց մեկնարկային կազմերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հետաձգված հանդիպման համար։ Թիմերը կխաղան Մանչեսթերի (Անգլիա) «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
«Մանչեսթեր Յունայթեդ»՝ Դե Խեա, Վան-Բիսակա, Վարան, Լինդելյոֆ, Շոու, Կազեմիրո, Էրիկսեն, Անտոնի, Ֆերնանդեշ, Սանչո, Մարսիալ:
«Չելսի»՝ Արիզաբալագա, Ասպիլիկուետա, Չալոբա, Ֆոֆանա, Հոլ, Չուկվուեմեկա, Ֆերնանդես, Գալագեր, Հավերց, Մուդրիկ, Մադուեկե:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրի այս թիմերի հանդիպումն անցկացվեց Լոնդոնում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։