«Ռեալի» նախկին խաղացող Խամես Ռոդրիգեսը կիսվել է Կառլո Անչելոտիի գլխավորությամբ աշխատանքի մասին իր կարծիքով։
«Անչելոտին ինձ ավելի լավ խաղացող չի դարձրել: Նա դա արեց Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Ֆեդե Վալվերդեի և շատ ուրիշների հետ։ Նրանք լավն էին, իսկ հիմա տպավորիչ մակարդակի վրա են։
Ֆուտբոլում կան մարզիչներ, որոնք տակտիկական հանճարներ չեն, բայց գիտեն, թե ինչպես ղեկավարել թիմը: Նրանք գիտեն, թե ինչպես խոսել խաղացողների հետ, ինչպես հասցնել նրանց ասելիքը: Նման մարզիչը ձեզ համար հոր պես կլինի։ Եթե նա տեր կանգնի քեզ, դու ամեն ինչ կտաս նրա համար»,- Խամեսի խոսքերն է մեջբերում Noticias RCN-ը:
Կոլումբիացին իտալացի մասնագետի գլխավորությամբ աշխատել է Մադրիդի «Ռեալում», Մյունխենի «Բավարիայում» և «Էվերթոնում»:
31-ամյա ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս «Օլիմպիակոսում»: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: