Հարի Քեյնը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու տարբերակը։ Հաղորդում է Cadena SER-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել Քեյնին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրա պայմանագիրն ակումբի հետ կավարտվի հաջորդ տարի։

Քեյնի գործակալի հետ կապված միջնորդը կապի մեջ է եղել Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ. նա ակումբին առաջարկել է անգլիացու ծառայությունները։ Այս պահին «սերուցքայինների» ղեկավարությունն ուսումնասիրում է հարձակվողի ձեռքբերման տարբերակը, վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեյնը ցանկանում է հեռանալ «Տոտենհեմից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Հարձակվողով հետաքրքրված են «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը»: