Մոուրինյուն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն, ամեն ինչ ակումբի ձեռքում է

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ պորտուգալացի մասնագետը պատրաստ է հաջորդ մրցաշրջանում գլխավորել փարիզյան թիմը, եթե պաշտոնական առաջարկ ստանա ակումբից: 60-ամյա Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021-ի հունիսից: Անցած մրցաշրջանում նա հռոմեական ակումբի հետ հաղթել է Կոնֆերենցիաների լիգան: Այս տարի «Ռոման» դուրս է եկել Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որում խաղալու է «Սևիլյայի» հետ:

Մոուրինյուի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս: