Անգլիայի առաջնության 32-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ՝ 1:1։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել է «քաղաքացիների» ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենը։ 13 րոպե անց «Բրայթոնի» հարձակվող Խուլիո Էնսիսոն հավասարեցրեց հաշիվը:
«Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ հաղթել է Պրեմիեր լիգան։ «Քաղաքացիները» 89 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Բրայթոնը» 62 միավորով 6-րդ տեղում է։ Պրեմիեր լիգայի եզրափակիչ տուրում «Մանչեսթեր Սիթին» մայիսի 28-ին կխաղա «Բրենտֆորդի» հետ։ Նույն օրը «Բրայթոնը» կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ: