Վրացական Կրիստալբեթ Էրովնուլի լիգայի 16-րդ տուրում «Թելավին» հյուրընկալվելիս պարտվեց Բաթումիի «Դինամոյին»՝ 0-2:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ֆլամարիոնը:
Այս տուրի արդյունքներով «Թելավին» վաստակած 11 միավորով մնաց 8-րդ հորիզոնականում: «Դինամոն» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: