ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կստանա 90 միլիոն եվրո բոնուս, եթե այս ամառ չհեռանա ակումբից, հայտնում է RMC Sport-ը:
24-ամյա ֆրանսիացին դժգոհ է նախորդ ամռանը ակումբի տրանսֆերային գործոնեությունից: Մբապեին զայրացրել է այն, որ ՊՍԺ-ն մրցաշրջանի մեկնարկից առաջ չի վճարել իր բոնուսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը չի պատրաստվում օգտագործել այն տարբերակը, որը թույլ է տալիս երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականի հունիսի վերջ։ Այս տարբերակն ակտիվացնելու հնարավորությունը խաղացողի մոտ կմնա մինչև 2023 թվականի հուլիսի վերջ։