ՊՍՎ-ն հայտարարել է Ռուդ վան Նիստելռոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Մասնագետն իր որոշման մասին ֆուտբոլիստներին ու մարզիչներին հայտնել է չորեքշաբթի առավոտյան։ ԱԶ-ի հետ հաջորդ խաղում թիմը կգլխավորի Ֆրեդ Ռուտենը։
46-ամյա հոլանդացին ակումբում է մրցաշրջանի մեկնարկից։ Նրա գլխավորությամբ ՊՍՎ-ն նվաճեց Հոլանդիայի գավաթը։ Այս պահին թիմը ազգային առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 33-րդ տուրից հետո ունենալով 72 միավոր։