«Ռեալը» խաղավերջում հաղթանակ է կորզում «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում (VIDEO)

Լա Լիգայի 36-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռայո Վալեկանոյին»։ Հանդիպումն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ «Ռայոյի» ֆուտբոլիստը Ռաուլ Դե Տոմասը 84-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: «Ռեալի» հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Ռոդրիգոն։

35-ամյա ֆրանսիացու համար այս գոլը 30-րդն էր այս մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում։ Բենզեման երրորդ մրցաշրջանն անընդմեջ խփում է 30+ գոլ։