Պիռլոն հեռացվել է թուրքական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից

Անդրեա Պիռլոն կողմերի փոխադարձ համաձայնությամբ լքել է «Ֆաթիհ Կարագումրուկի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Պիռլոն թիմը գլխավորում է 2020 թվականի ամառվանից։ Նա Թուրքիա է տեղափոխվել «Յուվենտուսում» աշխատելուց հետո։

Ազգային առաջնության 33 տուրերի արդյունքներով «Ֆաթիհ Կարագումրյուկը» 44 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։