«Մանչեսթեր Յունայթեդը» իր հայացքն ուղղել է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին: Մանչեսթերցիները պատրաստ են վճարել ավելի քան 68 միլիոն դոլար։ Բանակցություններն արդեն ընթանում են։ Մաունթը հետաքրքրում է նաև «Արսենալին» և «Լիվերպուլին»:
24-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» շրջանավարտ է: Թիմի հետ նա նվաճեց Չեմպիոնների լիգան։ Պրեմիեր լիգայի մրցաշրջանում Մաունթն անցկացրել է 24 հանդիպում, որտեղ փխել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։