Հայտնի են դարձել պայմանները, որոնց դեպքում Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերն իրականացնելուն: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Ռեալը» երբեք դռները չի փակել Մբապեի հավանական տեղափոխության համար, սակայն տրանսֆերն իրականացնելու համար պետք է, որ հարձակվողը աշխատավարձի նվազեցման գնա և համաձայնի չխաղալ հարձակման ձախ եզրում, որտեղ խաղում է Վինիսիուսը: