Տեն Հագը պատասխանել է Նեյմարի նկատմամբ ՄՅՈՒ-ի հետաքրքրության մասին հարցին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին հարցին՝ նշելով, որ հենց որ այդ մասին որևէ բան հայտնի դառնա, ակումբը կտրամադրի այդ ինֆորմացիան:

«Ինչպես կարող եմ ես մեկնաբանել Նեյմարի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին: Երբ նորություններ ունենանք… Մենք ձեզ կպատմենք այդ մասին», — Տեն Հագի խոսքերն է մեջբերել Football Daily-ն: