Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է Հումելսի պայմանագիրը

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպան Մաթս Հումելսի հետ պայմանագրի երկարաձգման մասին:

Ակումբի հետ ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա հունիս: Նոր պայմանագիրը երկարաձգվել է ևս մի տարով:

«Բոլորը գիտեն, թե ինձ որքան է դուր գալիս մեր մարզադաշտում, մեր ֆանտաստիկ երկրպագուների առաջ խաղալը: Ես այս որոշումը թեթևամտությամբ չեմ ընդունել: Սա եղել է քննարկումների երկարատև գործընթաց: Հիմա՝ մրցաշրջանի վերջում, կարող եմ հայտարարել, որ իսկապես պատրաստ եմ ևս մի տարի անցկացնել», — Հումելսի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը: