«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարել է 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո թիմի պաշտպան Ժորդի Ալբայի հեռանալու մասին: Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը նախատեսված էր ևս մեկ տարով, սակայն կողմերը որոշել են ժամկետից շուտ խզել այն:
«Մեր ակումբը ցանկանում է հրապարակավ շնորհակալություն հայտնել Ժորդի Ալբային իր պրոֆեսիոնալիզմի, հավատարմության, ինքնանվիրումի համար, ինչպես նաև «Բարսելոնա» ընտանիքի բոլոր անդամների հետ նրա անփոփոխ դրական ու ընկերական հարաբերությունների համար: Մենք Ժորդիին հաջողություն ենք մաղթում ապագայում: «Բարսան» միշտ մեզ համար տուն կլինի», — գրել է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բարսայի» կազմում 11 մրցաշրջանների ընթացքում Ալբան 458 խաղի է մասնակցել՝ աչքի ընկնելով 27 գոլի ու 99 գոլային փոխանցման հեղինակ: