Մբապեն չի ակտիվացրել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու կետը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է չակտիվացնել փարիզյան ակումբի հետ պայմանագրի ավտոմատ երկարաձգման կետը: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:

Այդուհանդերձ, ՊՍԺ-ի ղեկավարությունը անհանգստացած չէ Մբապեի որոշմամբ: Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024-ի ամռանը: Եվ ակումբը չի պատրաստվում վաճառել իր աստղային հարձակվողին պայմանագրի ժամկետի ավարտից 1 տարի առաջ:

Ավելի վաղ Մբապեն հնարավորություն ուներ երկարաձգելու պայմանագիրը մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտ, սակայն հրաժարվեց այդ հնարավորությունից: