Գվարդիոլան հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին: Նա հայտարարել է, որ մնում է անգլիական ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում և չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:

«Ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում» հաջորդ մրցաշրջանում: Չեմ մտածում ակումբից հեռանալու մասին և մնալու եմ հաջորդ մրցաշրջանում նույնիսկ մեր դեմ ԱՊԼ-ում հարյուրավոր խախտումներով հանդերձ, մի անհանգստացեք: Ես լինելու եմ այստեղ», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք՝ իսպանացին «Մանչեսթեր Սիթիում» է 2016 թվականից: