«Բարսելոնան» արտագնա խաղում պարտվեց «Վալյադոլիդին»

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց «Վալյադոլիդին»։

2-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց կատալոնացիների պաշտպան Անդրեաս Քրիստենսենը: 22-րդ րոեպին Կայլ Լարինը վստահ իրացրեց 11-մետրանոցը և կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Երրորդ գոլը 73-ին խփեց Գոնսալո Պլատան։ 84-րդ րոպեին «Բարսայի» միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

«Բարսելոնան», որը նախկինում ապահովել էր առաջնության չեմպիոնի տիտղոսը, մնաց 85 միավորով։ «Վալյադոլիդն» այժմ ունի 38 միավոր, թիմը 17-րդ տեղում է։