Սական երկարաձգել է «Արսենալի» հետ պայմանագիրը

«Արսենալը» հայտարարել է Բուկայո Սակայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Ըստ Sky Sports-ի տվյալների՝ «զինագործների» հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027-ի ամառ: Նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը:

«Հեյլ Էնդից («Արսենալի» ակադեմիան) մինչև հիմնական թիմ: Եկել է հաջորդ գլխի ժամանակը», — գրել է «Արսենալի» պաշտոնական Թվիթերը:

Ընթացիկ մրցաշրջանում Սական 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 37 խաղում: