«Մխիթարյանը հայկական ֆուտբոլի հպարտությունն է,  կցանկանայի կրկնել նրա ուղին» Էդուարդ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ կցանկանար կրկնել Հենրիխ Մխիթարյանի ուղին։ 34-ամյա Մխիթարյանը իտալական «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։ Նախկինում նրա թիմը դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

«Մխիթարյանն այժմ ողջ հայկական ֆուտբոլի հպարտությունն է։ Իհարկե, կցանկանայի կրկնել նրա ուղին։ Պետք է քրտնաջան աշխատել և քայլ առ քայլ գնալ դեպի նպատակը։ Ես կաշխատեմ և կգնամ այն ​​մակարդակին, որով հիմա խաղում է Հենրիխը»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը բոլոր մրցաշարերում կրասնոդարյան ակումբում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրած 48 խաղում խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։