Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը Վիտորիայի «Մենդիզորոս» մարզադաշտում Լա Լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Ալավեսը» ընդունել էր «Բարսելոնային»։ Հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով:
Միակ գոլը խփվեց հանդիպման վերջնամասում։ 87-րդ րոպեին կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը գոլի հեղինակ դարձավ Ֆերան Տորեսի գոլային փոխանցումից։
21 խաղացված տուրից հետո «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում 35 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։