ՊՍԺ-ն ջախջախեց «Ռեյմսին», Մեսսին ու Մբապեն մնացին առանց գոլերի (VIDEO)

Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ռեյմսի» նկատմամբ։ Հանդիպումն անցկացվեց Փարիզում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի օգտին 4։0 հաշվով։

Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման հաշիվը բացեց Մարկո Վերատտին։ 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը, այս գոլը նրա առաջինն էր ՊՍԺ-ի կազմում։ Քիչ անց ինքնագոլի հեղինակ դարձավ «Ռեյմսի» պաշտպան Վաուտ Ֆասը, իսկ 75-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դանիլո Պերեյրան՝ Կիլիան Մբապեի գոլային փոխանցումից հետո։ Լիոնել Մեսսին փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին, սակայն չկարողացավ աչքի ընկնել:

ՊՍԺ-ն վաստակեց 53 միավոր և Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը՝ 11 միավորով առաջ անցնելով «Նիսից»: Ռեյմսը (24) 14-րդ հորիզոնականում է։