«Միլանն» ու «Յուվենտուսը» չպարզեցին հաղթողին

Իտալական «A» Սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» և «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղացին: Հանդիպումը կայացավ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվեց 0։0 հաշվով։

Թուրինում կայացած առաջին շրջանի խաղում նույնպես հաղթող չեղավ՝ 1:1։ «Միլանը» այս խաղից հետո 49 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» (42) հինգերորդ հորիզոնականում է։