Բուրկինա Ֆասոն և Թունիսը դուրս եկան Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչ

Այսօր կայացան Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկու հանդիպումներ։

Բուրկինա Ֆասոն 11-մետրանոց հարվածներով հաղթեց Գաբոնին։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1-1 հաշվով: Մյուս խաղում Թունիսի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Նիգերիային:

Քառորդ եզրափակչում այս երկու հավաքականները կխաղան իրար հետ։