Լևանդովսկին կրկնեց «Բարսելոնայում» Ռոնալդոյի նվաճումը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի նվաճումը «Բարսելոնայում»:

34-ամյա ֆուտբոլիստը դուբլ հեղինակեց «Էսպանյոլի» հետ Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում (4:2):

Ընդհանուր առմամբ, լեհ հարձակվողի ակտիվում այս մրցաշրջանում 31 ակումբային գոլ է: 21-ը՝ Լա լիգայում, 5-ը՝ ՉԼ-ում, 2-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 2-ը՝ Իսպանիայի Գավաթում և մեկը՝ ԵԼ-ում:

Վերջին 30 և ավելի գոլն առաջին իսկ մրցաշրջանում «Բարսելոնայում» խփել էր Ռոնալդոն 1996/97 մրցաշրջանում: