Իբրահիմովիչը խոսել է Ջոկովիչի շուրջ ստեղված սկանդալի մասին

«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի շուրջ ստեղված սկանդալին։ Ավելի վաղ աշխարհի առաջին ռակետին վտարել էին Ավստրալիայից։

Լրագրողը հարցրել է, թե ինչպես է շվեդ ֆուտբոլիստը վերաբերվում Ջոկովիչի հանդեպ քննադատությանը։ Իբրահիմովիչը հասկացրել է, որ պաշտպանում է սերբի դիրքորոշումը։

«Ուրեմն դուք դա արել եք ձեր առողջության համար, չէ՞: Բայց թենիսի մրցաշարում հանդես գալու համար պատվաստվելու պահանջն այլ է։ Ես պատվաստվել եմ, քանի որ կարծում եմ, որ դա պաշտպանում է ինձ, ոչ թե որպեսզի ֆուտբոլ խաղամ: Յուրաքանչյուրը պետք է իր կարծիքն արտահայտելու իրավունքն ունենա. Չի կարելի մարդկանց ստիպել պատվաստվել, որպեսզի նրանք կարողանան զբաղվել իրենց գործով և աշխատանքով»,- Իբրահիմովիչին մեջբերում է Daily Express-ը՝ հղում անելով Journal di Dimanche-ին: