«Բարսելոնան» կպատժի Դեմբելեին

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կտուգանվի մարսողության խանգարման պատճառով մարզումը բաց թողնելու համար, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը չի հավատում, որ ֆուտբոլիստն առողջական խնդիրներ ունի։ Ներկայումս «Բարսելոնայի» իրավաբանները հետաքննում են իրավիճակը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Դեմբելեն հրաժարվել է երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 11 խաղի՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: