Ռումյան Հովսեփյանը Մալթայի առաջնության նորամուտի խաղում դուրս եկավ փոխարինման

Հայաստանի հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը նորամուտը նշեց Մալթայի առաջնության 15-րդ տուրում:

Մեր ֆուտբոլիստի թիմը՝ «Ֆլորիանան», 1:0 հաշվով հաղթեց «Բիրկիրկարային»: Ռումյան Հովսեփյանը փոխարինման մտավ հանդիպման 73-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ֆլորիանան» 29 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ «Ֆլորիանան» Մալթայի պատմության ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է։ Համանուն քաղաքը ներկայացնող ակումբը երկրի չեմպիոն է դարձել 26 անգամ, գավաթակիր՝ 19: