«Ռեալը» վերջին րոպեներին փրկեց խաղն ու միավոր վաստակեց (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Էլչեին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

42-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լուկաս Բոեն բացեց խաղի հաշիվը: 76-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Պերե Միլան։ 82-րդ րոպեին հաշվի տարբերությունը 11-մետրանոց հարվածից կրճատեց Լուկա Մոդրիչը:

Հանդիպման վերջին գոլը մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին խփեց Էդեր Միլիտաոն: