Բենզեման «Ռեալի» կազմում առաջին անգամ վրիպեց 11-մետրանոցից (VIDEO)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը «Էլչեի» հետ 22-րդ տուրի խաղում:

32-րդ րոպեին «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուս Ժունիորը տուգանային հրապարակում տապալվեց հյուրերի կողմից, որից հետո մրցավարը նշանակեց 11-մետրանոց։ Գնդակին մոտեցավ ֆրանսիացիան և շեղ հարձակվեց։

Ինչպես Twitter-ում հայտնել է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայո Բլասկեսը, 2009 թվականից Մադրիդի «Ռեալում» հանդես եկող ֆրանսիացին առաջին անգամ չի կարողացել  իրացնել 11-մետրանոցը թիմի կազմում։ Մինչ այդ հարձակվողը իրացրել էր բոլոր 16 հարվածները։