«Արսենալը» գոլ չխփեց չորրորդ խաղում անընդմեջ. «Լիվերպուլը» հաղթեց (VIDEO)

Լոնդոնի «Արսենալը» Պրեմիեր լիգայի շրջանակներում սեփական դաշտում չկարողացավ գոլ խփել «Բյորնլիին»: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Միկել Արտետայի սաները բոլոր մրցաշարերերը հաշվի առած գոլ չեն խփում չորրորդ խաղն անընդմեջ: Նման բան տեղի է ունենում առաջին անգամ սկսած 2005 թվականի դեկտեմբերից:

Հաշվետու տուրում արտագնա մրցավեճում հաղթանակ տարավ «Լիվերպուլը»: Կլոպի սաները 3:1 հաշվով ուժեղ գտնվեցին «Կրիաստալ Պելասից»: