«Բարսելոնայի» կանանց թիմը ջախջախեց «Ատլետիկոյին» ու նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը (PHOTO/VIDEO)

«Բարսելոնայի» կանանց թիմը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 7-0 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» ու դարձավ երկրի սուպերգավաթակիր։

«Բարսայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձան Ինգրիդ Էնգենն ու Կարոլին Հանսենը, Ֆրիդոլինա Ռոլֆոն ու Լիեկե Մերտենսը դուբլ ձևակերպեցին։

Նշենք, որ կիսաեզրափակչում «Բարսելոնայի» կանանց թիմը նվազագույն հաշվով հաղթել էր «Ռեալին»։