«Ով քննադատում է Մեսսիին՝ ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»․ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Marca-ին տված հարցազրույցում նշել է, որ Մեսսիին ժամանակ է պետք «Պարի Սեն Ժերմենին» մերվելու համար, և ով  քննադատում է նրան, նա ոչինչ չի հասկանում ֆուտբոլից։ Բենզեմայի կարծիքով այս կարգի ֆուտբոլիստներին չի կարելի քննադատել դժգույն խաղ ցուցադրելու մեջ, քանի որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է։